
Իրանը չինական արտադրության մինչև 400 շարժական հակաօդային պաշտպանության համակարգ կստանա․ Reuters
Իրանն ակնկալում է ստանալ չինական արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի (MANPADS) առաջին խմբաքանակն առաջիկա շաբաթներին․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ գործարքի արժեքը 60-70 միլիոն դոլար է։ Սա Թեհրանի ամենամեծ փորձերից մեկն է լինելու իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց ի վեր։
Պայմանագրի համաձայն՝ Իրանը ձեռք է բերում 300-400 շարժական հակաօդային պաշտպանության համակարգ, ներառյալ՝ QW-12 և FN-16 հրթիռային համակարգեր։ Գործարքը կնքվել է Հոնկոնգում գործող Zhongqing Baoshang International Investment ընկերության միջոցով, որը միջնորդ է եղել Իրանի և Չինաստանի միջև։
Առաջին խմբաքանակներն օդային ճանապարհով կմատակարարվեն Չինաստանի Ուրումչի քաղաքից, ապա Պակիստանի տարածքով կտարանցվեն Իրան։


