
Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկիի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ․ հայտնում է Haaretz պարբերականը։
Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Զելենսկիի գրասենյակն առաջինն է կապ հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպում կազմակերպելու նպատակով, սակայն իսրայելական կողմը չի արձագանքել դիմումին։
Միաժամանակ ուկրաինական աղբյուրը Haaretz-ին հայտնել է, որ հանդիպման նախաձեռնությունը սկզբում ներկայացրել է հենց Նեթանյահուի գրասենյակը։ Ըստ աղբյուրի՝ Զելենսկիի գրասենյակի համաձայնությունից հետո իսրայելական կողմը մինչև հուլիսի 28-ը որևէ պատասխան չի տվել, իսկ այդ օրը պաշտոնապես տեղեկացրել է, որ վարչապետը ժամանակի սղության պատճառով չի կարող հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ։
Նշենք, որ երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առանձին հանդիպումներ է անցկացրել ինչպես Նեթանյահուի, այնպես էլ Զելենսկիի հետ։


