
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
Կիևյան կամրջի անվտանգ շահագործմանն ու ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ․ հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամբողջությամբ նորոգվել են երթևեկելի և հետիոտնային հատվածները, փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, իրականացվել են ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ լուսավորության մալուխներն անցկացվել են ստորգետնյա եղանակով։
Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի թռիչքային կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացման ու վերականգնման աշխատանքները՝ առանց երթևեկությանը խոչընդոտելու»,- ասված է հայտարարության մեջ։


