
Քամու հետևանքով վնասվել են տանիքներ,մեքենաներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ
Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում. տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։


