15 Օգս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր վթար՝ Երևանում. մեքենաներից մեկը կոտրել է վճարային տերմինալը, հարվածել՝ աղբամաններին

Խոշոր վթար՝ Երևանում. մեքենաներից մեկը կոտրել է վճարային տերմինալը, հարվածել՝ աղբամաններին

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա-Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են Tesla և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բախման հետևանքով Tesla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան»,- նշում է լրատվամիջոցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026