
Սամարայի մարզում թույլատրվել է բենզինը վաճառել տարաներով
Սամարայի մարզում թույլատրվել է բենզինը և դիզելային վառելիքը վաճառել տարաներով՝ մեկ անձի հաշվով մինչև 10 լիտր․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախկինում սահմանված՝ մեկ մեքենային մինչև 40 լիտր վառելիք վաճառելու սահմանափակումը երկարաձգվել է ևս երկու շաբաթ։
Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ են ստացել՝ տարաներով վառելիքի վաճառքը վերականգնելու խնդրանքով, ինչից հետո վերանայել են տարաներով վառելիքի վաճառքն ամբողջությամբ արգելելու որոշումը։
Նահանգապետը մարզի արդյունաբերության և առևտրի նախարարությանը հանձնարարել է ամեն օր հետևել, թե ինչ վիճակ է բենզալցակայաններում և վերահսկել վառելիքի գինը՝ թույլ չտալով դրա անհիմն թանկացումը։


