17 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
100 դրամով «ֆուռերին», 170-ով՝ չիր արտադրողներին․ դեղձի մթերումից դժգոհող գյուղացիների հարցերն անպատասխան են մնում  

100 դրամով «ֆուռերին», 170-ով՝ չիր արտադրողներին․ դեղձի մթերումից դժգոհող գյուղացիների հարցերն անպատասխան են մնում  

Արմավիրի մարզի՝ դեղձի մթերումից դժգոհող ու ճանապարհ փակած քաղաքացիների հետ հանդիպման է գնացել նաև մարզպետ Վահրամ Խաչատրյանը։

«Հենց հիմա ավելի քան 10 չրարտադրող կա, նրանց հետ կարող եք պայմանավորվել հենց այստեղ»,- գյուղացիների հետ զրույցում ասաց մարզպետը։

Գյուղացիներ-մարզպետ խոսակցությունից կարելի է ենթադրել, որ չիր արտադրողները մեկ կիլոգրամ դեղձի համար պատրաստ են վճարել մինչև 170 դրամ։

Իսկ ի՞նչ գին են վճարելու բերքը բեռնատարներով («ֆուռերով») տանողները․ հետաքրքրվեցին հավաքվածները։

«Եղբայր, ամեն մի տանող մի գին է խոսում»,- արձագանքեց պաշտոնյան։

«100-ով են տանում»,- արձագանքեց գյուղացիներից մեկը։

Ի պատասխան մարզպետը կրկին չիր արտադրողներին հղում արեց, որ բերքը կարող են նրանց տալ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026