
Եմենին կրկին լայնածավալ պատերազմ է սպառնում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը լուրջ մտահոգություն է հայտնել Եմենում սրվող ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ և կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու երկրի ընթացքը դեպի լայնածավալ պատերազմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ին։
«Եմենն արդեն իսկ համալրել է Մերձավոր Արևելքում ընթացող դիմակայության մեջ ներքաշված երկրների շարքը։ Դա տեղի ունեցավ, երբ Իրանի աջակցությունը վայելող հութիների շարժումը փաստացի խզեց Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության հետ 2022 թվականին կնքված զինադադարը՝ ուժգնացնելով վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքներին ուղղված հարվածները։
Բռնության նոր սրացումը կարող է Արաբական թերակղզում գտնվող աղքատ երկիրը դարձյալ ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ»,- նշում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


