
ԱՄՆ-ն առաջարկել է վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց․ Al Hadath
Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով առաջարկել է վերացնել պատժամիջոցները և դադարեցնել Իրանի դեմ տնտեսական շրջափակումը՝ Հորմուզի նեղուցը բացելու դիմաց․ հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց փոխանցմամբ՝ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն այս տեղեկատվությունը փոխանցել է իրանական կողմին Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ։
Նա նաև կոչ է արել Թեհրանին վերսկսել փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքները և վերահաստատել, որ Իսլամաբադը հակամարտության մեջ որևէ կողմ չի զբաղեցնում։


