
Փաշինյանը ՇՀԿ+ գագաթնաժողովում միակն էր, որ ելույթ չի ունեցել ռուսերեն
Բիշքեկում կայացած ՇՀԿ+ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը միակ ներկա ԱՊՀ ղեկավարն էր, որը ռուսերեն ելույթ չի ունեցել․ գրում է РИА Новости-ն։
Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում Փաշինյանն իր գործընկերներին դիմել է հայերեն՝ ներկայացնելով բազմաբևեռ աշխարհի իր տեսլականը և հայտարարելով երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը քննարկելու մտադրության մասին։
ՇՀԿ+ հանդիպմանը մասնակցող մյուս ԱՊՀ ղեկավարները՝ Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները, խոսել են ռուսերեն։


