02 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ խաղաղություն, շարունակվող կապիտուլյացիա է, այսօր էլ է դա տեղի ունենում, բա Տիգրանաշենը, մնացած բոլոր տարածքներ տալն ի՞նչ է․ Տիգրան Թորոսյան

Ի՞նչ խաղաղություն, շարունակվող կապիտուլյացիա է, այսօր էլ է դա տեղի ունենում, բա Տիգրանաշենը, մնացած բոլոր տարածքներ տալն ի՞նչ է․ Տիգրան Թորոսյան

Մենք պիտի գործ անենք, մենք անընդհատ խոսել, խոսել, խոսելով ոչնչի չենք հասնի․ այսօր Արցախի ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Երբ խոսում ենք դժվարությունների մասին, չմոռանանք, որ 1988-ին էլ էր դժվար, անընդհատ դժվար է եղել, անընդհատ ծանր է եղել, չմոռանանք, թե ինչ ճանապարհ է հաջողվել անցնել այդ ամեն ինչի միջով, չմոռանանք, թե ինչ կորուստներ ենք ունեցել, ինչ նվիրյալների ենք կորցրել, ու այդ ամենի առաջ պատասխանատու ենք»,- ասաց նա։

«Ինչքան էլ մենք ասենք՝ մենք հավատում ենք, մենք հիշում ենք, մենք պիտի հիշենք և այլն, խնդրում եմ՝ այստեղից չխոսենք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ հազար ու մի մեկի մասին, խոսենք մե՛ր մասին, մեր անելիքների մասին, մենք ի՞նչ ենք արել ամեն անգամ, ամեն տարի այս օրն այստեղ հավաքվելով, հաշվետվություն տանք։ Առաջին հերթին Արցախի պետական մարմինները՝ ի՞նչ են արել այդ մեկ տարվա ընթացքում, մի մազ ավելացե՞լ է Արցախ վերադառնալու համար, որովհետև առանց աշխատանքի, առանց ծանր աշխատանքի դա հնարավոր չէ»,- հավելեց նախկին պաշտոնյան։

Նա նշեց, որ կան ժողովուրդներ, որոնք իրենց ինքնորոշման իրավունքն իրացրել են անգամ առանց պետական մարմիններ ունենալու․ «Զրոյից սկսել են ու արել են։ Պիտի իմանանք պատմությունը, պիտի իմանանք օրինակները, պիտի իմանանք ճանապարհները, մեխանիզմները և պիտի կարողանանք այդ ամեն ինչն իրականացնել, եթե ոչ, ապա մնացած բոլոր խոսակցություններն անիմաստ են»։

Արցախը, ըստ Տիգրան Թորոսյանի, արժանի չէ, որ ամեն տարի հավաքվենք ու խոսենք, Արցախն արժանի է նվիրումի, Արցախն արժանի է գործի․ «Ու Արցախը հետ կբերվի, ես ձեզ հավատացնում եմ, ամենօրյա ծանր աշխատանքի գնով։ Երբ ասում են՝ խաղաղություն, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Ի՞նչ խաղաղություն, գոյություն ունի կապիտուլյացիա, շարունակվո՛ղ կապիտուլյացիա, այսօր էլ է դա տեղի ունենում, վաղն էլ է տեղի ունենալու, բա այդ Տիգրանաշենը, մնացած բոլոր տարածքներ տալն ի՞նչ է, կապիտուլյացիա չէ՞»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ