
Հայտնի է՝ ինչ նվեր էր Բելգիայի վարչապետը պատրաստվում նվիրել հնդիկ գործընկերոջը, որը «չդիմացավ» ճանապարհին
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը չի կարողացել իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին հանձնել նվերը՝ «Հնդկաստանի դարպասը» հուշարձանի շոկոլադե կրկնօրինակը. հաղորդում է Belga News Share-ը։
«Ես ուզում էի վարչապետ Մոդիին արժանի նվեր բերել՝ «Հնդկաստանի դարպասի» կրկնօրինակը՝ պատրաստված լավագույն բելգիական շոկոլադից։ Սակայն, ի տարբերություն իրականի, որը կանգնած է գրեթե մեկ դար, շոկոլադե տարբերակը նույնիսկ չդիմացավ Հնդկաստան ուղևորությանը», – կատակել է Բելգիայի վարչապետը։
Այնուամենայնիվ, Դե Վևերը շեշտել է, որ «Հնդկաստանի դարպասը» խորհրդանշում է իր այցի նպատակը։ Նա նշել է, որ Բելգիան և Հնդկաստանն «ունեն ընդհանուր պատմություն և շատ բան ունեն միմյանց առաջարկելու»։


