
Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու․ Մադյար
Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելուն, քանի որ ռազմական գործողություններ է իրականացնում և դեռ չի կատարել Հունգարիայի առաջադրած պայմանը՝ Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները վերականգնելու վերաբերյալ. հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։
Չորեքշաբթի Euractiv-ը հայտնել էր, որ Հունգարիան հերթական անգամ արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների ընթացքը՝ կասեցնելով միասնական շուկա մուտքի և սոցիալական քաղաքականության հարցերի քննարկումը։
«Ուկրաինան պատերազմի մեջ գտնվող երկիր է, և ակնհայտորեն պատրաստ չէ անդամակցելու ԵՄ-ին։ Ինչ էլ որ ԵՄ-ի անդամ պետությունների առաջնորդները փորձեն ներշնչել Ուկրաինային, ես դա սխալ եմ համարում»,- ասել է Մադյարը։


