17 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պրիշտինայում բողոքի ցույցեր են անցկացվել՝ նախկին նախագահ Հաշիմ Թաչիի դեմ կայացված դատավճռի պատճառով

Պրիշտինայում բողոքի ցույցեր են անցկացվել՝ նախկին նախագահ Հաշիմ Թաչիի դեմ կայացված դատավճռի պատճառով

Կոսովոյի ալբանացիները զանգվածային անկարգություններ են կազմակերպել Պրիշտինայում՝ Եվրոպական առաքելության գլխավոր գրասենյակի դիմաց՝ Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի դեմ կայացված դատավճռի պատճառով։

Նախորդ օրը Հաագայի դատարանի Կոսովոյի հարցերով մասնագիտացած պալատը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ Սերբիայից անկախության համար մղված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների 4 դրվագով։

Թաչին մեղավոր է ճանաչվել սպանության, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կամայական կալանավորման համար։

«Ամբողջ կյանքիս ընթացքում ես կանգնած եմ եղել Կոսովոյի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ազատությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Ես միշտ առաջնորդվել եմ ժողովրդավարության, հավասարության և արդարության արևմտյան գաղափարներով»,- փետրվարին՝ դատավարության ավարտին, դատավորներին ասել էր Թաչին։ 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ