
Վեհափառին մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ անելը, բացառապես Եկեղեցու ներքին գործն է, որին պետությունն իրավասու չէ միջամտել․ փաստաբան
Վեհափառին մեղսագրվող գործողությունը՝ եպիսկոպոսին կարգալույծ անելը, բացառապես Հայ առաքելական եկեղեցու ներքին գործն է, որին պետությունն իրավասու չէ միջամտել․ այսօր Վեհափառի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ մեղադրվում է քաղաքացիական դատարանի որոշումը չկատարելու համար, որով ժամանակավորապես վերականգնվել է եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ է արել։


