21 Սեպ
2026
26° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղով, մենք կստանանք Հայաստան, որի բոլոր ռազմավարական կապուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Լևոն Զուրաբյան

Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղով, մենք կստանանք Հայաստան, որի բոլոր ռազմավարական կապուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ Լևոն Զուրաբյան

Ամենածանր բանն այն է, որ այս իշխանությունները, ձախողելով մեր անկախության նվաճումները, փորձում են այդ ձախողումների համար մեղադրել ոչ թե իրենց գործողությունները, այլ՝ այն արժեքները, այն հաղթանակները, այն գործընթացները, որ տեղի են ունեցել անկախության ձեռքբերումով և անկախությունից ի վեր․ այսօր հրավիրած ասուլիսում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Նրանք մեղադրում են մեր ձախողումների մեջ Անկախության հռչակագիրը՝ համարելով, որ դա գեներացնում է հակամարտություն ռեգիոնում՝ մոռանալով, որ իրականում Անկախության հռչակագիրն ընդունվել է հակամարտության սկզբնավորումից հետո, երբ արդեն հակամարտությունը տեղ էր գտել մեր տարածաշրջանում, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մեր պայքարին՝ ամբողջությամբ միջազգային իրավունքի և Խորհրդային միության օրենքներին համապատասխան, հետևեց Ադրբեջանի ագրեսիան, ջարդարարությունը, ցեղասպանության փորձերը։ Սրա մասին մոռանում են, ոչ թե մոռանում են, սա վարկաբեկում են»,- ասաց նա։

Ըստ նրա՝ իրե՛նք են բերել այս վիճակին, բայց այսօր իրենք «այդ մեր հաղթանակները, այդ մեր նվաճումները դարձնում են սեփական ձախողումների արդարացման գլխավոր սկզբունքը»։

Նա անդրադարձավ նաև TRIPP նախաձեռնությանը, որն, ըստ նրա, դարձել է աշխարհաքաղաքական միակողմանի մի նախագիծ, որը սպասարկում է շատ կոնկրետ պետությունների շահեր՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Իսրայելի։

«Եթե մենք գնանք TRIPP-ի իրականացման ուղով, մենք կստանանք Հայաստան, որի բոլոր ստրատեգիական հաղորդակցության ուղիները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ընդ որում՝ ինքը՝ Ադրբեջանը, ունենալու է անխոչընդոտ հաղորդակցության իրավունք Հայաստանի միջոցով, իսկ Հայաստանը նման հնարավորություն չի ունենալու։ Եվ մենք առաջարկում ենք, հետևաբար, հրաժարվել այս բլոկային քաղաքականության մտածողությունից, որ այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է մտցնել մեր քաղաքականության մեջ՝ հրաժարվելով այն դոկտրինից, որ մենք ունեցել ենք անկախությունից ի վեր»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ