
Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ․
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում։
***
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է Միշուստինի ուղերձում։


