23 Սեպ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ո՞ր հայրենիքի. Աբրահամյան

Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, ո՞ր հայրենիքի. Աբրահամյան

ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով. գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի: Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան:

Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են:

Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ»,- գրել է Աբրահամյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ