28 Սեպ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիճակախաղով շահելու «մութ» կողմը․ Ավստրալիայում մեծ գումար շահած զույգը «խմել» է այն և սնանկացել

Վիճակախաղով շահելու «մութ» կողմը․ Ավստրալիայում մեծ գումար շահած զույգը «խմել» է այն և սնանկացել

Ավստրալիայում վիճակախաղով մեծ գումար շահած անձանց որդին, որը ցանկացել է անանուն մնալ, նկարագրել է, թե ինչպես է հարստությունը կործանել իր ընտանիքը․ գրում է Daily Mail-ը։

Տղամարդու խոսքով՝ իր ծնողները շահող վիճակախաղի տոմսը նվեր են ստացել ընկերոջից։ Զույգը շահել է 37 միլիոն ավստրալական դոլար և, ի նշան երախտագիտության, գումարը կիսել նվիրատուի հետ։

«Մենք ունեցել ենք գրեթե ամեն ինչ, ինչ ուզել ենք, և շատ զվարճալի ընտանեկան ճամփորդություններ ենք ունեցել»,- պատմել է տղամարդը։

Սակայն նրանց կյանքը շուտով սկսել է վատթարանալ, և շահելուց 14 տարի անց ընտանիքը սնանկացել է։

Տղամարդը բացատրել է, որ մեծ գումարները կործանել են իր ծնողներին։ Նրա մայրն աշխատում էր որպես բուժքույր, իսկ հայրը՝ որպես լանդշաֆտային դիզայներ, բայց երկուսն էլ թողել են իրենց աշխատանքը։ Նրանք փորձել են տարբեր բիզնեսներ սկսել, բայց ամեն անգամ ձախողել են։ Այս կրկնվող անհաջողությունների պատճառով զույգն աստիճանաբար կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից։

Ի վերջո, նրա մայրը դեպրեսիայի մեջ է ընկել։

«Դա մեղքի զգացման պատճառով էր. նա պատասխանատու էր զգում մեր ֆինանսական վիճակի համար»,- բացատրել է տղամարդը։

Սնանկացումից որոշ ժամանակ անց կինը մահացել է լյարդի քրոնիկ հիվանդությունից։

Վիճակախաղով շահելու «մութ» կողմը․ Ավստրալիայում մեծ գումար շահած զույգը «խմել» է այն և սնանկացել

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ