
Տարօրինակ է, որ իշխանությունը Սահմանադրությունը չի հռչակել խաղաղությանն ուղղված սպառնալիք․ Աբրահամյան
Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից ու այնտեղ հնչած հայտարարություններից հետո դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսվեր․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Կամ եթե անամոթաբար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ չսկսեին, իսկ հոգևորականների դեմ կեղծ քրեական գործեր չհարուցեին, հարձակումն անխուսափելի կլիներ:
Ու ընդհանրապես, ՔՊ իշխանությունը պետք է Սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք ու շարժվի՝ ըստ գործող կառավարչի քմահաճույքների»,- նշում է նա:


