
Ինչպե՞ս ես առաջ գնում՝ նյութի՞ թելադրանքով, թե՞ աստվածաշնչային շնչով․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հատված՝ Տավուշի թեմի
առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․
«Մարդը հող է և աստվածաշնչային
շունչ
Սրանցից ո՞րն է մեր
մեջ գերակա
Հայրերն ասում են,
որ մարդը երկու նյութից է բաղկացած՝ հողից և աստվածային շնչից։ Կախում ունի, թե այդ
մարդն ինչպե՞ս է առաջ գնում իր կյանքում՝ իր միջի հողի թելադրանքո՞վ, այսինքն՝ նյութի,
բոլոր տեսակի կրքերի, որոնք անպայմանորեն ճշմարիտ չեն, թե՞ աստվածաշնչային շնչով՝ Սուրբ
Հոգով։ Երկուսն էլ իր բնության մասն են։
Մարդն ինչպե՞ս է առաջ
գնում, ինչպե՞ս է գործում այս կյանքում՝ ի՞նչ ձգտումներով, ի՞նչ ապրումներով, ի՞նչ
երազներով։
Եվ ասում են․ եթե աստվածաշնչային
շնչով՝ բնությանդ ու էությանդ այդ բաղկացուցիչ մասով ես առաջնորդվում, անընդհատ ուզում
ես վեր ձգտել և բարձրանալ և միանալ Աստծու հետ, Արքայության բաժին և ժառանգորդ դառնալ,
Նրա էությանը և բնությանը բաժնեկից դառնալ։ Բայց եթե նյութով և հողով ես առաջնորդվում,
որ դարձյալ քո բնության բաղկացուցիչ մասն է, կլսես այն սարսափելի պատգամը, որ ասված
է քեզ՝ հող էիր և հողին ես վերադառնալու, դրանից ավել չես լինելու»։