19 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ՌԴ-ին կոչ է արել ամրապնդել Կասպից ծովի հարավային հատվածը՝ անխափան մատակարարումներն ապահովելու համար

Իրանը ՌԴ-ին կոչ է արել ամրապնդել Կասպից ծովի հարավային հատվածը՝ անխափան մատակարարումներն ապահովելու համար

Իրանն ամրապնդում է իր նավահանգիստները Կասպից ծովի հարավային ափին և կոչ է անում Ռուսաստանին նմանատիպ միջոցներ ձեռնարկել՝ ուկրաինական հարձակումներից երկկողմ առևտրի անվտանգությունն ապահովելու համար․ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Տաջիկստանում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք ազատում ենք մեր երկրի հյուսիսային նավահանգիստները բացասական ազդեցությունից։ Եվ մենք խնդրել ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ամրապնդի իր հարավային նավահանգիստները Կասպից ծովում», - նշել է Արեֆը։

Նա հավելել է, որ դա թույլ կտա երկու երկրներին շարունակել զարգացնել համագործակցությունը և փոխադարձ աջակցություն ցուցաբերել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ