
ԵՄ փաստահավաք առաքելությունը Հայաստանում է
ԵՄ արտաքին գործողությունների
ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Հայաստանում
է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Ուրախ եմ ողջունել
Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական
միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված
և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը`
կից հրապարակելով պատվիրակության անդամների հետ հանդիպումից լուսանկարներ։