
Արտաշատում Էներգետիկ ըմպելիք խմելուց և ծխախոտ ծխելուց հետո 15-ամյա պատանին հոսպիտալացվել է
Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածն Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ե․-ն է։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ-ն, հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը»,- նշում է լրատվամիջոցը։


