05 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում շտապօգնության մեքենա է վթարվել․ կա վիրավոր

Երևանում շտապօգնության մեքենա է վթարվել․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը:

«Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 անձ հոսպիտալացվել է։ Նախնական տեղեկություններով վիրավորը «BMW»-ի վարորդն է, իսկ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական» շտապօգնության կայանի հաշվեկշռում և սպասարկում է մարզային հիվանդանոցներից մեկին»,- նշում է լրատվամիջոցը։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ