04 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը ՀՀ-ի նկատմամբ կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել

ՌԴ-ն ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը ՀՀ-ի նկատմամբ կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծ է ներկայացրել

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը՝ համապատասխան օրակարգը հաստատելու դեպքում։ Այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Եթե օրակարգը հաստատվի ամսի 10-ին, ապա այս հարցը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդում։ Կասեցնելու որոշումը Հայաստանի որոշումն է։ Մեր երկրների ղեկավարներից կազմված Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո»,- նշել է Մասադիկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։

Պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը Հայաստանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծ։

«Սա վերաբերում է անդամավճարներին և, այսպես ասած, ՀԱՊԿ աշխատանքներին ներկա գտնվելուն, բայց [երրորդ տարին] չմասնակցելուն»,- հավելել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ