
ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում, ԵՄ անդամակցության հայտ կներկայացնենք․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ կետերով
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք, վերադառնալու հնարավորություն էլ չենք տեսնում։
- ՀԱՊԿ-ում ինչ կորոշեն, այդ հարցի շուրջ ոչ հիմա ունեմ մեկնաբանություն, ոչ էլ, երևի, հետո կունենամ։
- Եթե ուզում են քննարկել ռուսական ռազմաբազայի մնալ-չմնալու հարցը, մենք էլ կարող ենք քննարկել։
- Քաղաքական դաշտում դրա նպատակահարմարությունը քննարկվում է, այդ թվում՝ ֆինանսական առումով։
- Եթե նոր Սահմանադրության նախագիծը չընդունվի, դրան կհետևեն արտահերթ ընտրություններ։
- Նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
- Շատ իրատեսական եմ համարում, որ 2027-2028 թվականներին կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնենք։
- Չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ TRIPP-ը արագ կառուցվի։
- Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է։
- Բնականոն հարաբերությունների և խաղաղության ամրապնդման դեպքում կգա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների փոխայցելությունների ժամանակը։
- Մենք չենք տեսնում ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն։
- Այն, ինչ հիմա արվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, շահավետ է երկու երկրների համար։


