05 Նոյ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Ֆրանսիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում։ Ցույցերը սկսվել են առավոտյան՝ հարավային Մարսել և Լիոն քաղաքներում, ինչպես նաև արևմտյան Նանտ քաղաքում։

Լիոնում ոստիկանությունն ու ժանդարմերիան արցունքաբեր գազ են կիրառել՝ հայտարարված բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունները ճնշելու համար: Բողոքի ակցիան գների բարձրացման դեմ է․ հայտնում է Actu-ն։

Ըստ կայքի՝ փողոցներով երթով անցնող ցուցարարները սկսել են քարեր նետել խանութների ցուցափեղկերի և ոստիկանների վրա։ Այնուհետև իրավապահ մարմինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել էր, որ նոյեմբերի 5-ի բողոքի ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ամբողջ երկրում կտեղակայվի 70․000 ոստիկան ու ժանդարմ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ