
Գազայի հատվածում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան․ տարհանում են բնակիչներին
Գազայի հատվածում քաղաքացիական պաշտպանության ջոկատները տարհանում են փախստականների ճամբարների բնակիչներին, որտեղ հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 70 հազար վրան․ գրում է Maan գործակալությանը։
Տասնյակ հազարավոր տեղահանվածներ հայտնվել են հեղեղված տարածքներում և շտապ օգնության կարիք ունեն։ Վերջին 12 ժամվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևներն ու ուժեղ քամիներն էլ ավելի են վատթարացրել առանց այդ էլ աղետալի հումանիտար իրավիճակը։
Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են ուժեղացված պատրաստվածության ռեժիմով։ Փրկարարները ստացել են ավելի քան 1500 ահազանգ, սակայն փրկարարական տեխնիկայի անբավարարության պատճառով մարդկանց տարհանումը դժվարանում է։
Ամենից շատ տուժել են Գազայի ծովային նավահանգստի հարակից տարածքում, անկլավի հյուսիսում՝ Ջաբալիայում և Բեյթ Լահիայում, ինչպես նաև կենտրոնական հատվածում՝ Դեյր ալ Բալահում և Նուսեյրաթում գտնվող տեղահանվածների ճամբարները։
Գործակալության փոխանցմամբ՝ նախնական գնահատականներով՝ անբարենպաստ եղանակային պայմանները Գազայի հատվածի ժամանակավոր ճամբարների ենթակառուցվածքներին շուրջ 3 միլիոն դոլարի վնաս են պատճառել։


