27 Նոյ
2026
2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանավորներն իրենց համար շրջագայում են, մեկի անունը դրել եմ «Ռուբեն travel», մեկինը՝ «Բանան travel», մեկինը՝ «Մեռել travel». Էդգար Ղազարյան

Իշխանավորներն իրենց համար շրջագայում են, մեկի անունը դրել եմ «Ռուբեն travel», մեկինը՝ «Բանան travel», մեկինը՝ «Մեռել travel». Էդգար Ղազարյան

Ինձ հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել Անթալիա՝ COP31-ի համաժողովին, այդպես չի էլի, որ ինքը վերցնի պետական օդանավն ու շրջագայի․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Այդպիսի բան չի կարելի, իրենք պիտի հաշվետվություն տան մեր Ազգային ժողովին և Ազգային ժողովի միջոցով մեր ժողովրդին, թե չէ ամեն մեկն իր համար մի հատ զբոսաշրջային գործակալություն է բացել, մեկի անունը դրել եմ «Ռուբեն travel, մեկի անունը՝ «Բանան travel», մեկինը՝ «Մեռել travel», իրենց համար շրջագայում են։ Այդպես չի լինի, պիտի գան, հաշվետվություն տան մեր ժողովրդին՝ ուր են գնում, ինչի համար են գնում, չգնային՝ ինչ կլիներ, գնային՝ ինչ կլիներ»,- ասել է Էդգար Ղազարյանը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ