27 Նոյ
2026
0° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը երկարաձգել է ավիակերոսինի արտահանման արգելքի ժամկետը

Ռուսաստանը երկարաձգել է ավիակերոսինի արտահանման արգելքի ժամկետը

Ռուսաստանի կառավարությունը մինչև մարտի 31-ը երկարաձգել է Ռուսաստանից ավիացիոն կերոսինի արտահանման արգելքը․ ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՌԴ կառավարությունն այս տարվա հունիսին ավիակերոսինի արտահանման արգելք էր սահմանել, որն ավարտվում է նոյեմբերի 30-ին։

«Ստորագրվել է ռեակտիվ շարժիչների վառելիքի արտահանման արգելքի մասին որոշում, այդ թվում՝ բորսայի աճուրդով ձեռք բերված։ Սահմանափակումը կգործի 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի մարտի 31-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարությունը շարունակում է աշխատանքներ տանել ներքին շուկան վառելիքով ապահովելու ուղղությամբ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ