27 Նոյ
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության գործընթաց»-ի վերջնարդյունքում Բաքուն ուզում է «ստանալ» անկախությունից զուրկ Հայաստան․ իրանագետ

«Խաղաղության գործընթաց»-ի վերջնարդյունքում Բաքուն ուզում է «ստանալ» անկախությունից զուրկ Հայաստան․ իրանագետ

Սահմանադրության հետ կապված՝ Հայաստանում փաստացի քաղաքական ճգնաժամ է, որն, ըստ էության, ստեղծել է Բաքվի բարբարոսսկան վարչախումբն իր հերթական, բայց ակներևաբար ոչ վերջին պահանջով. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Եթե չասեմ քաղաքականապես անգրագետ, ապա առնվազն միամիտ պետք է լինել հավատալու, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի նույնիսկ ներսում առավելագույնը պատմական նշանակություն և խորհրդանշական արժեք ունեցող Անկախության հռչակագրին որևէ սահմանադրության նախաբանում հղման առկայությունը կամ բացակայությունը։

Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։

Ըստ այդմ, այդ թշնամական վարչախումբն իր բոլոր հնարավորություններով ձգտել և ձգտում է «խաղաղության գործընթաց» կոչեցյալի վերջնարդյունքում ստանալ առնվազն մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից, չի ունենա որևէ լուրջ հնարավորություն զարգացման և հզորացման, կլինի արհեստածին Ադրբեջանից ամբողջովին կախյալ և բովանդակազուրկ մի կվազիպետություն՝ մշտական ներքին պառակտմամբ և ճգնաժամերով։

Արդյո՞ք սա ենք երազել և երազում մենք՝ որպես ազգ և պետություն։ Դեռևս կարծում եմ, որ ոչ»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ