27 Նոյ
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաթումում Բեշիքթաշի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Բաթումում Բեշիքթաշի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ «Բեշիքթաշ»-«Հապոել Բեեր Շևա» հանդիպումը, որն անվտանգության նկատառումներով անցկացվում էր չեզոք դաշտում՝ Բաթումի «Դինամո» մարզադաշտում, վերածվել է լուրջ միջադեպի և ստացել դիվանագիտական արձագանք․ գրում է ArmSport-ը։

«Նոյեմբերի 26-ին կայացած խաղի 25-26-րդ րոպեներին տրիբունաներում լարվածություն է առաջացել այն բանից հետո, երբ թուրքական ակումբի երկրպագուները ցուցադրել են Պաղեստինի դրոշ և պաղեստինամետ պաստառ։ Իրավիճակին միջամտել են վրացի ոստիկանները․

նրանք մուտք են գործել երկրպագուների հատված, կիրառել արցունքաբեր գազ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ տրիբունաներից աթոռներ են նետվել իրավապահների ուղղությամբ։

Դանիացի մրցավար Մորտեն Կրոգը դադարեցրել է հանդիպումը և թիմերին ուղեկցել հանդերձարան։ «Բեշիքթաշի» ֆուտբոլիստները փորձել են մոտենալ տրիբունային և հանդարտեցնել իրավիճակը»,- նշում է լրատվամիջոցը։

Բաթումում Բեշիքթաշի երկրպագուների և վրացի ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել

Ռազմագերիներ   Ռազմագերիներ