27 Նոյ
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ բյուջեի շուրջ տարաձայնությունները խորանում են. Մակրոնը կոշտ հայտարարություն է արել

ԵՄ բյուջեի շուրջ տարաձայնությունները խորանում են. Մակրոնը կոշտ հայտարարություն է արել

Եվրամիությունը ռազմավարական սխալ է թույլ տալիս 2028-2034 թվականների բյուջեի քննարկման ժամանակ․ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

«Վերջնարդյունքում համաձայնություն ձեռք կբերվի, բայց այն դժվար թե գոհացնի ինձ»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Նա նշել է, որ ԵՄ-ն չի հետևում տնտեսության մրցունակության վերաբերյալ ԵՄ կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագիի և Իտալիայի Նախարարների խորհրդի նախկին նախագահ Էնրիկո Լետայի զեկույցներին։

Նշենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ներկայացված ԵՄ մրցունակության վերաբերյալ զեկույցում Դրագին մատնանշել էր, որ Եվրամիության սովորական բյուջեն չափազանց փոքր է ռազմավարական խնդիրների լուծման համար։ Նա առաջարկել էր վերակառուցել մոտեցումները։ Փաստաթուղթը պարունակում է արդյունաբերական, էներգետիկ, ֆինանսական և տեխնոլոգիական քաղաքականության բարեփոխման 383 հանձնարարական։ Financial Times-ի տեղեկություններով՝ Եվրամիությունը մինչև 2026 թվականի հուլիսը Դրագիի մատնանշած 383 հանձնարարականներից իրականացրել է միայն 60-ը։

Մակրոնի խոսքով՝ բյուջեի շուրջ հաջորդ տարի բանակցություններ վարել հնարավոր չի լինի՝ ապրիլին Ֆրանսիայում նախանշված ընտրությունների պատճառով։

«Համաձայնությունն ինքնանպատակ չէ, և ես չեմ ստորագրի մի բյուջեի ներքո, ինչի պայմաններն ինձ չեն գոհացնում»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ԵՄ հինգ երկիր՝ Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդները, Ավստրիան և Ֆինլանդիան, Եվրահանձնաժողովին կոչ էին արել մի քանի հարյուր միլիարդ եվրոյով կրճատել առաջարկված՝ գրեթե 2 տրիլիոն եվրո ծավալով բյուջեն։ Ավելի ուշ նրանց միացել էր Շվեդիան։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ