
Մանուէլ Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք ստացավ մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։
Փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:
Վահե Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:
Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աշոտ Նադանյանը:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Խաչատրյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Վահե Սուքիասյանը: