
Բենզինի պահեստի պայթունից վիրավորված ու արտերկրում բուժում ստացող արցախցիների մեծ մասը արդեն ՀՀ-ում են
Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով վիրավորված ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ:Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու»,- ասել է Ավանեսյանը։
Արցախում բենզինի պայթունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին։
Սեպտեմբերի 29-ի դրությամբ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 170 է։
Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է։