27 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այդ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ Սարգսյանը՝  նոր Սահմանադրության նախագծի մասին

Այդ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ Սարգսյանը՝  նոր Սահմանադրության նախագծի մասին

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել այդ նախագծին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների ներկայացրած նոր Սահմանադրության նախագծին։

«Նա ասել է, որ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։ Ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա։

Նշենք, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար նախ անհրաժեշտ է, որ նախագիծը ստանա Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի հավանությունը, ապա դրվի հանրաքվեի։ Հանրաքվեում քաղաքացիների հավանությանն արժանանալու դեպքում այն կընդունվի և օրենքով սահմանված կարգով կհրապարակվի։ Սակայն խորհրդարանում նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայների հարցը դեռ լուծված չէ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայները բավարար չեն, իշխանությանն անհրաժեշտ է ընդդիմությունից 6 ձայն։ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները մերժել են առաջարկը և հայտարարել, որ դեմ են նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ