27 Նոյ
2026
5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դանիայում 18-ամյա երիտասարդը կոտրել է ազգային ռեեստրը և հասանելիություն ստացել 11․000 մարդու անձնական տվյալներին

Դանիայում 18-ամյա երիտասարդը կոտրել է ազգային ռեեստրը և հասանելիություն ստացել 11․000 մարդու անձնական տվյալներին

Դանիայի ազգային ռեեստրից 11․000 մարդու անձնական տվյալների արտահոսքի հետ կապված կիբեռհարձակման համար ձերբակալվել է 18-ամյա մի տղամարդ։ Ինչպես գրում է Euronews-ը, այս մասին հայտարարել են իշխանությունները՝ ևս մի խոշոր տվյալների արտահոսքից երկու ամիս անց։

Դանիայի իշխանությունները հայտարարել են, որ թարմացրել և արդիականացրել են իրենց անվտանգության համակարգերը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով հաքերները հասանելիություն էին ստացել 8.8 միլիոն մարդու տվյալներին։

Սակայն Թվային գործերի նախարարությունը հայտնել է, որ «Քաղաքացիական գրանցման համակարգի (ՔԳՀ) վարչակազմը հայտնաբերել է անվտանգության խախտման հետ կապված նոր միջադեպ»։

«Չարտոնված երրորդ կողմերը հասանելիություն են ստացել 11․000 մարդու ՔԳՀ տվյալներին», – նշվում է հայտարարությունում՝ հավելելով, որ խախտումը հայտնաբերվել է նոյեմբերի 23-ին։

Ենթադրյալ հաքերը պնդել է, որ մի քանի ժամում կարողացել է գտնել ռեեստր մուտք գործելու կետը՝ օգտագործելով դանիական փոքր ընկերության նախկին աշխատակցի հաշվառման տվյալները։ Հաքերի խոսքով՝ աշխատակցի գաղտնաբառը 123456 էր։

Գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս Եվրոպայում նկատվել է կիբեռհարձակումների աճ, մասնավորապես՝ սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա։

Ավելին, ամբողջ Եվրոպայում հաղորդվել է դպրոցներում և ինքնաթիռներում ռումբերի վերաբերյալ կեղծ ահազանգերի շարքի մասին, որը հնարավոր է՝ հիբրիդային պատերազմի արշավի մաս լինի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ