27 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված փոխադարձ ռազմական օգնության մասին համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված փոխադարձ ռազմական օգնության մասին համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնության ցուցաբերում կողմերից մեկի վրա արտաքին զինված հարձակման դեպքում։

Պակիստանն ու Սաուդյան Արաբիան նախկինում ավարտել են համաձայնագրի վավերացման ընթացակարգերը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի համաձայնագրի շրջանակում ստեղծված համատեղ պաշտպանության կոմիտեի քարտուղարությունում վավերացված վերջնական փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում։ Դրա դրույթների համաձայն՝ 3 երկրներից մեկի վրա ցանկացած արտաքին զինված հարձակում կհամարվի հարձակում համաձայնագրի բոլոր կողմերի վրա։ Նման դեպքում դաշնակիցներն «անմիջապես օգնություն կցուցաբերեն հարձակման ենթարկված կողմին՝ օգտագործելով փոխադարձ աջակցության բոլոր հասանելի միջոցները»։

Օգնության բնույթն ու ծավալը կորոշվեն անհատապես և յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ իրավիճակի համատեղ գնահատման հիման վրա՝ հաշվի առնելով առկա ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում։

Նախկինում թուրք պաշտոնյաները հատուկ նշել էին, որ համաձայնագիրն ավտոմատ կերպով չի պարտավորեցնում կողմերին զորք ուղարկել։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ