15 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սևանից Դիլիջանի թունել երթևեկությունը վերականգնվել է․ երկու մարտական հաշվարկ է մասնակցել

Սևանից Դիլիջանի թունել երթևեկությունը վերականգնվել է․ երկու մարտական հաշվարկ է մասնակցել

Փետրվարի 6-ին, ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնահյուսի հետևանքով Սևանից դեպի Դիլիջանի թունել ընկած ճանապարհահատվածը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ժամը 19:18-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026