16 Նոյ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար. ԱՄՆ կոնգրեսական

Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար. ԱՄՆ կոնգրեսական

Նախորդ տարի Արցախի վրա հարձակվելու հրաման տալով՝ Ալիևը խախտել է միջազգային իրավունքը։ Նա մինչ օրս լուրջ հետևանքների չի բախվել իր ցեղասպան արշավի համար, որը հանգեցրել է 120.000 հայերի վտարմանը իրենց պատմական հայրենիքից, թեև պարզ էր, որ հարձակումն անխուսափելի էր։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն միջոցներ ձեռնարկի Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար: Ահա թե ինչու ես առաջամարտիկ դեմոկրատն եմ, որ առաջ է մղում Հայաստանի պաշտպանության ակտը, որը կդադարեցնի ԱՄՆ-ի հետագա ամբողջ օգնությունն Ադրբեջանին անվտանգային ոլորտում և կպահանջի ապացույցներ, որ նրանք կարող են հուսալի կողմ լինել խաղաղ բանակցություններում»,- գրել է Փալոնը: