Մյունխենում Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով առաջիկայում նոր հանդիպում անցկացնել. ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է հանդիպել մոտ ապագայում ու շարունակել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները»,- ասել է Բայրամովը։ե
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին տեղեկացրել էր, որ կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց բռնության կիրառման։