26 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի և Նիդեռլանդների ԱԳՆ-ները կանչել են Ռուսաստանի դեսպաններին` Նավալնիի մահվան կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ․ այս մասին Բուենոս Այրեսում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Այսօր ես խնդրեցի Ռուսաստանի դեսպանին կանչել Ֆրանսիայի ԱԳՆ», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բացի այդ, Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ Նիդեռլանդների ԱԳՆ են կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տարաբրինին։ Այդ մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Հանկե Բրյուինս Սլոտը՝ նշելով, որ ՌԴ դեսպանին կանչել է Նավալնիի մահվան համար պարզաբանում խնդրելու։

«Մենք հաստատակամորեն Ռուսաստանին կոչ ենք անում հանձնել Նավալնիի մարմինը նրա ընտանիքին և հարազատներին», – գրել է նա:

Ավելի վաղ նշվում էր, որ   Նավալնիի ընտանիքին ասել են, որ նրա մարմինը երկու շաբաթ հետո միայն կհանձնեն իրենց։

Ըստ Նավալնիի ներկայացուցչի` նրա մորն ասել են, որ որդու մարմինը պահում են «քիմիական անալիզի համար»։

Լրատվամիջոցը հավելում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հայտնել` որտեղ է գտնվում մարմինը։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։