25 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան. Զատուլին

Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան. Զատուլին

Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան․ այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով ՝ ՌԴ խաղաղապահների ներկայությունը Արցախի հայերին որոշակի երաշխիք կտա պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար․

«Այսօրվա դրությամբ պայմանները հարմար չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց բուն վերադարձը և այն փաստը, որ հարյուրամյակներ շարունակ հայերը ապրել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հերքվել։ Եթե Ադրբեջանի ղեկավարությունը բարի կամք և ցանկություն ունի քաղաքակիրթ երևալու ամբողջ աշխարհի աչքում, նրանք պետք է մտածեն այդ մասին։ Դրա համար միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, քանի որ դա որոշակի երաշխիք է վերադարձողների համար և որոշակի երաշխիք պատմական և մշակութային ժառանգության պահպանման համար», – ասել է Զատուլինը։