28 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային հեղինակավոր գործիչներն ու կազմակերպություններն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանին

Միջազգային հեղինակավոր գործիչներն ու կազմակերպություններն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանին

Ընդամենը երկու օր է անցել այն հայտարարությունից, որ հայտնի հայ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում, իսկ նրա թեկնածությունն արդեն արձագանք է ստացել միջազգային առողջապահական և գիտական հանրության մի շարք հեղինակավոր ներկայացուցիչների կողմից։

Թամամյանին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային առողջապահության, ուռուցքաբանության և գիտության ոլորտների ճանաչված առաջնորդներ, ինչպես նաև միջազգային մասնագիտական կազմակերպություններ։

Նրանց թվում է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը՝ համաշխարհային առողջապահության և քաղցկեղի դեմ պայքարի հայտնի ջատագով, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նախկին նախագահը։

Շնորհավորելով Գևորգ Թամամյանին՝ արքայադուստր Դինա Միրեդը նրա առաջադրումն անվանել է կարևոր ճանաչում՝ ընդգծելով նրա առաջնորդությունը, փորձն ու նվիրվածությունը համաշխարհային առողջապահությանը։

Հայ բժշկի թեկնածությանն իր լիակատար աջակցությունն է հայտնել նաև աշխարհահռչակ հարավաֆրիկյան-ամերիկացի վիրաբույժ, գիտնական, գյուտարար, գործարար և բարերար դոկտոր Պատրիկ Սուն-Շոնգ՝ Los Angeles Times-ի սեփականատերն ու գործադիր նախագահը։

Իր հրապարակային ուղերձում Սուն-Շոնգը հատկապես ընդգծել է Թամամյանի նվիրվածությունը առողջապահական ծառայություններով անբավարար ապահովված համայնքներին և քաղցկեղի՝ որպես գլոբալ առողջապահական մարտահրավերի վերաբերյալ նրա խորքային ընկալումը՝ հայտարարելով. «Դուք ունեք իմ 100 տոկոսանոց աջակցությունը»։

Աջակցության ուղերձներ են ստացվել նաև միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցներից, այդ թվում՝ Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերությունից (SIOP), Աֆրիկյան քաղցկեղի կազմակերպությունից (AORTIC) և այլն:

Վերջին օրերին աջակցության ուղերձներով հանդես են եկել նաև տարբեր երկրներ ներկայացնող հարյուրավոր բժիշկներ, գիտնականներ, առողջապահական առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրությունը նախատեսված է 2027 թվականին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ