Գազայում մենք ունենք մեկ պարզ նպատակ՝ լիակատար հաղթանակ․ Նեթանյահու
Իսրայելը գնում է Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ շարժման լիակատար վերացման ճանապարհով և կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել լիակատար հաղթանակի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հյուսիսում զինվորականների հետ հանդիպման ժամանակ, գրում է ТАСС-ը։
«Հարավում մենք ունենք մեկ պարզ նպատակ՝ լիակատար հաղթանակ: Մենք ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և մեր պատանդներին ազատելու ճանապարհին ենք:
Մենք չենք հանձնվի մինչև չհասնենք լիակատար հաղթանակի»,- ասել է Իսրայելի վարչապետը: