Բրիտանիայում երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբ են հայտնաբերել։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակների ռումբը, որի պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել Պլիմուտից, պայթեցվել է ծովում։
Բրիտանիայի ՊՆ ներկայացուցիչը PA Media տեղեկատվական գործակալությանը տեղեկացրել է, որ ռումբը «պայթեցվել է երեկոյան ժամը 9.51-ին»։
Ռումբը հայտնաբերել էին բակերից մեկում, այն կշռում էր կես տոննա։ Դրա պատճառով տարհանել են քաղաքի բնակչությանը։ Դա «Մեծ Բրիտանիայում խաղաղ ժամանականերում ամենամեծ գործողություններից մեկն» է եղել։
Մոտ 30 ամենափորձառու սակրավորներ աշխատել են շուրջօրյա, որպեսզի գնահատեն սարքի վիճակը Սենթ Մայքլ պողոտայում (Պլիմուտ, Քեյհեմ շրջան) հայտնաբերելուց հետո։
Ուրբաթ զինվորական պահակախումբը բեռնատարի թափքին տեղավորելով՝ այն այգուց տեղափոխել է խիտ բնակեցված բնակելի շրջանից եւ տարել ծով։
Մոտ 10 320 մարդ եւ 1 219 տնային տնտեսություն առնվել է 300 մետրանոց օղակման մեջ ողջ երթուղու երկայնքով։
ՊՆ-ն հայտնել է, որ զինամթերքը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական ռումբ, գնահատվել է որպես հանրային անվտանգության համար զգալի վտանգ պարունակող, իսկ օղակման սահմաններում ապրող մարդիկ տարհանվել են։
Բրիտանական բանակի եւ Թագավորական ռազմածովային ուժերի ավելի քան 100 զինծառայող, ներառյալ ռումբերի վնասազերծման մասնագետները, Պլիմուտի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների, Դևոնի եւ Սոմերսեթի հրշեջ-փրկարարական ծառայության, Դևոնի եւ Քորնուոլի ոստիկանության և զինծառայողների հետ միասին մասնակցել են ռումբի վնասազերծման բարդ գործողությանը։