Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի հետ պատերազմում ուկրաինական կողմի զոհերի թիվը․ նա նշել է, որ զոհվել է 31,000 զինվոր և ասել, որ 2024 թվականը վճռորոշ է լինելու հակամարտության ելքի համար։ Մեծ Բրիտանիան նախատեսում է 2025 թվականին 311 միլիոն դոլար ծախսել հրետանային զինամթերքի արտադրության մատակարարման շղթաների ձեռքբերման և ընդլայնման վրա՝ Ուկրաինայի պաշարներն ավելացնելու համար։ Միջազգային անցուդարձը՝ տեսանյութում։