ԵՄ երկրները 43 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ են ներմուծել․ Բորել
ԵՄ անդամ երկրներն անցյալ տարի մոտ 43 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ են ներմուծել, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը պետք է փորձի սահմանափակել Ռուսաստանի արդյունաբերական և ֆինանսական հնարավորությունները։ Նախկինում Ռուսաստանից ներմուծվող ծավալի մոտավորապես 61%-ը այլևս չենք ներմուծում։ 2023 թվականին մենք ներմուծել ենք մինչև 43 միլիարդ խորնարդ մետր ռուսական գազ, իսկ նախկինում ներմուծում էինք 150 միլիարդ խորնարդ մետր»։»,- El Diario պարբերականի հետ զրույցում ասել է Բորելը։
Բորելն ասել է, որ ռուսական գազն ու նավթը գնում են Հնդկաստան և Չինաստան, որոնք էլ դրանից հետո իրենց հերթին «այդ նավթամթերքը երբեմն վաճառում են» Եվրամիությանը։
«Եթե ամբողջ ռուսական նավթը անհետանա շուկայից, մենք այդ շուկայում բալանսի հետ կապված խնդիրներ կունենանք»,- հավելել է Բորելը։