25 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանում ընթացող ԵԱՀԿ
Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով
Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Շվեդիայի պատգամավորները նոյեմբերի 18-ին
այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 Հյուրերը ծաղիկներ
են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել
Սուրբ նահատակների հիշատակը:

 «Մենք կարևորում ենք
Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ունենք նաեւ մեր հստակ դիրքորոշումն այն ամենի
վերաբերյալ, ինչ կատարվել է Ադրբեջանի կողից: Մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- ասել
է ԵԱՀԿ ԽՎ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Պասկալ Լըկանը:

ԵԱՀԿ ԽՎ Կիպրոսի պատվիրակության
ղեկավար Արին Խարալամբիդեսը նշել է, որ Կիպրոսն առաջին երկրներից է, որ դատապարտել
է հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նա հավելել է, որ այն ամենը, ինչ
կատարվել է Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ, նույնպես պետք է խստորեն դատապարտվի: